Աննա Հակոբյանը լավ չի հասկացել Կոմերսանտի հոդվածը

Աննա Հակոբյանը լավ չի հասկացել Կոմերսանտի հոդվածը

Աննա Հակոբյանը Կոմերսանտի այսօրվա հոդվածն է տեղադրել՝ սրտիկել այն եւ 2 հազարից ավելի էլ լայք հավաքել։ Բայց քոմենթներում մարդիկ բացահայտել են այդ հոդվածի բուն էությունը, որտեղ ռուս լրագրողն ուղղակի ծաղրել է, հեգնել վարչապետին ու իր կազմակերպած հանրահավաքը, գրելով այն մասին, որ երեք տարի վարչապետ աշխատող անձը շարունակում է հեղափոխական մեթոդներ կիրառել, ընդդիմադիր ելույթներ ունենալ եւ հիպնոզացնել հանրությանը՝ ինչպես 2018 թվականին։ Ակնհայտ է, որ Աննա Հակոբյանը կամ չի կարդացել հոդվածը, կամ լավ չի հասկացել։ Թեեւ գուցե միայն մի տող է կարդացել՝ այն, որ իշխանական հանարահավաքը գերակշռում էր ընդդիմության հանրահավաքից, մնացած սարկազմն ու ծաղրը պարզապես չի նկատել։

Վարչապետի տիկնոջ հրապարակման տակ եղած 400-ի չափ քոմենթների գերակշռող մասը ամոթանք է, հեգնանք, ծաղր նրա ու նրանց ընտանիքի հասցեին։

«Ինչի՞ վրա եք տենց ուրախանում: Ուղիղ տեքստով ասում են, որ տենց էլ երկրի ղեկավար չդարձավ կապիտուլյանտը, մնաց փողոցային ղժղժան հեղափոխական»:

«Լոլ, они руский школа не скончались. Նույնիսկ վերջին նախադասությունը կարդային հասկանային, սրտիկելով չէին դնի էջին: Մամա ջան, ես էս ու՞ր եմ ընկել: Սրանց երեսին թքում են, ասում են վախ լողացա... »։

«Տիկին Աննա, դուք չեք գտնում, որ դա ձեզ պատիվ չի բերում՞՞՞՞ վարչապետին համեմատել դերասանի հետ, միգուցե դա ձեզ անձնապես դուր է գալիս, բայց դա կիսվելու «share» անելու բան չէ։ Ի վերջո, դուք, այլևս ընդիմադիր չե՛ք՝ իշխանություն ե՛ք - կարևոր գործ արեք՝ ԱՇԽԱՏԵ՛Ք։
Հ.Գ. «Օսկար»ը հետո կստանաք»։

«Մարդ պիտի ամենաքիչը ապուշ լինի, որ այս հոդվածն իր հասցեին դրական ընկալի, սա հեչ սրտիկելու բան չէ, Կոմերսանտը սարկազմով է սա գրել, դրա վառ ապացույցն այն է, որ ձեր ամուսինը Օսկար կստանար, եթե դերասան լիներ: Եթե ուղեղի գոնե երկու գալար ունենայիք, (դե իսկ բարոյական հատկանիշների մասին ձեր դեպքում իմաստ չունի խոսել), ապա կթաքցնեիք այս հոդվածը: Չնայած ադրբեջանամետ մեդիային սրտիկելը միանգամայն օրինաչափ է ձեր թուրքա-ադրբեջանական ոհմակի դեպքում»:

«Գոնե մինչև վերջ կարդացե՞լ եք։ Ռուսերենից թարգմանիչ չկա՞ կառավարությունում։ Մի հատ թարգմաներ ձեր համար, նոր սենց սրտիկախառը պոստեիք»:

«Ինչի՞ համար եք ցնծում. Զոհեր, հազարավոր վիրավորներ, անհետ կորածներ, գերիներ: Մայրերը ողբում են չեն կարողանում իրենց երեխեքի դիերը հողին հանձնեն: Դուք ուրախանում եք, որ ընդդիմությունից շատ մարդ եք հավաքե՞լ։ Դըմփ դընփ հու, ծափեր, կեցցեն մեր զոհե՞րը․․․ Կա մի սահմանը, որը դուք ձեր ցինիկությամբ ու անամոթությամբ վաղուց հատել եք»: