Կամ կստորագրի ազատման դիմումը, կամ՝ ոչ

 Կամ կստորագրի ազատման դիմումը, կամ՝ ոչ

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի մեծամասնությունը հրաժարվել է աշխատել երգչախմբի գլխավոր խմբավար Կարեն Սարգսյանի հետ։ Մի հանգամանք, որը ստիպել է Կ․ Սարգսյանին աշխատանքից ազատման դիմում գրել։ Թատրոնի տնօրենի տեղակալ Կարինե Կիրակոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւմն է կայանում խնդիրը, հաստատելո՞ւ են Սարգսյանի դիմումը, թե՞ ոչ․ 

«Դիմումը տալուց հետո աշխատանքային օրենսգրքում եռօրյա ժամկետ կա, մարդը 3 օրվա ընթացքում կարող է հետ վերցնել իր դիմումը։ Չեմ ասում, որ ինքը անպայման կգա հետ կվերցնի, բայց օրենքի տառին հետեւելով պետք է սպասենք մինչեւ 3 օրը անցնի, նոր ըստ այդմ որոշում կայացվի»։ Թատրոնի տնօրենը՝ Կ․ Օրբելյանն այս պահին բացակայում է քաղաքից, մի քանի օր անց միայն պարզ կդառնա նրա որոշումը՝ կստորագրի, թե՞ ոչ։

Կիրակոսյանն ասում է, որ վերջում է իմացել այս խնդրի մասին եւ մանրամասներին չի տիրապետում․ «Ավելի շատ այս տարբերակն է՝ ինձ սենց ասեց, ինձ նենց ասեց, այս հարթության մեջ է, աշխատանքային որեւէ բան չկա, ավելի շատ անձնական հարցեր»։