«Պոբեդա» ավիաընկերությունը թանկացնում է արտասահմանյան օդանավակայաններից դեպի Ռուսաստան վաճառվող ավիատոմսերի ձմեռային գները 40 տոկոսով
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունը թանկացնում է արտասահմանյան օդանավակայաններից դեպի Ռուսաստան վաճառվող ավիատոմսերի ձմեռային գները 40 տոկոսով, կամ 25 եվրոյով։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստի» պարբերականը, մանրամասնելով, որ այդ գնաճը պայմանավորված է դատական մի որոշման հետ, որով արգելվում է ընկերությանը այլ երկրների օդանավակայաններում ուղեւորների գրանցման համար գանձել 25 եվրո գումար։
Հոկտեմբերի 16-ի դրությամբ՝ միակողմանի տոմսերի արժեքը եղել է 1800 ռուբլի, իսկ թանկացումից հետո կդառնա 4500 ռուբլի։ Հիշեցնենք, որ այս ավիաընկերությունը փոխադրումներ է իրականացնում նաեւ Գյումրիի օդանավակայանից։
Կարծիքներ