Սևանը լողալու համար է, ոչ թե խմելու

Սևանը լողալու համար է, ոչ թե խմելու

Առողջապահության նախարարության ներկայուցիչ Նունե Բակունցը այսօր Սևանի հարցով քննարկման ժամանակ խնդրեց, որ Սևանի ավազանի պաշտոնյա բնակիչները կոչ չանեն, որ Սևանի ջուրը կարելի է խմել։

Նա նշեց, որ միգուցե Սևանի բնակիչները սովոր են կամ ուժեղ իմունիտետ ունեն, բայց զբոսաշրջիկները կարող են հետևե լխորհրդին և թունավորվել։

Ան պաշտոնյայի կոչը  Սևանի «հայրենասերներին» նրանից էր, երբ այսօր էլ Սևանից ընտրված պատգամավոր Հրանտ Մադաթյանը հայտարարեց, որ Սևանում երեկ 2 ժամ լող է տվել, ու այդ ընթացքում ջուր կուլ տվել։Մադաթյանը նորից մունաթ եկավ․ի՞նչ անենք, իրենց արյունը կարմի՞ր է։ Մադաթանը պարբերաբար հարցնում էր՝ մա՞րդ է մահացել։

Ի վերջո, Առողջապահության նախարարության ներկայուցիչն ասաց, որ անպայման չէ, որ մարդ մահանա։ Ասաց նաև, որ տոքսինները, որոնց Մադթայանը «բոքսիններ» էր անվանում, լյարդում են կուտակվում։

Ըստ որում, Մադաթյանը մուննաթ էր գալիս թե՛ Հիդրոէկոլոգիայի ներկայուցչի, թե՛ ԱՆ ներկայուցչի վրա՝ ասելով, որ մի մարդ Սևանում չկա, ՀՀ քաղաքացիները միլիոնները հանում են դուրս։ Ասաց, թող կառավարության տարբեր անդամները գնան խորհրդակցեն, «անալիզները» իրար ցույց տան, գլուխ գլուխի տան՝ այնպես անեն, որ հանգստացողները գնան Սևան։

Նախարարության աշխատակիցն ի պատասխան նշեց, որ վերջին հետազատությունները ավելի նորմալ պատկեր են վերհանել։

Ի վերջո, ԱՆ նախարարության ներկայուցչին խնդրեցին ասել՝ կարելի՞ է Սևանում լողանալ թե չէ։
Ի վերջո, քննարկման անունից հայտարարվեց՝ Սևանը լողալու համար է, ոչ թե խմելու։