Հունգարիան վետո է դրել Ուկրաինայի հարցով ԵՄ համատեղ հայտարարության վրա

Հունգարիան վետո է դրել Ուկրաինայի հարցով ԵՄ համատեղ հայտարարության վրա

Հունգարական կողմն արգելափակել է ԵՄ երկրների կողմից ուկրաինական հակամարտության երկրորդ տարելիցին նվիրված համատեղ հայտարարության ստորագրումը։ Այդ մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Հունգարիայի վետոն անհնարին է դարձրել փաստաթղթի հրապարակումը ԵՄ անդամ բոլոր երկրների անունից, ասել են գործակալության զրուցակիցները, ովքեր ծանոթ են իրավիճակին։

Արդյունքում փաստաթուղթը հրապարակվել է միայն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի անունից։

Բուդապեշտի գործողությունների պատճառները չեն նշվում։