Այս երկիրը կմասնակցի ուկրաինացի զինվորականների պատրաստության գործընթացին 

Այս երկիրը կմասնակցի ուկրաինացի զինվորականների պատրաստության գործընթացին 

Նորվեգիան միացել է այն երկրներին, որոնք կմասնակցեն ուկրաինացի զինվորականների համար Մեծ Բրիտանիայոմ անցկացվող պատրաստության գործընթացին։ Այս մասին հայտարարել է Նորվեգիայի Պնախարար Բյերն Արիլ Գրամը։

Նա ասել է, որ ուկրաինացի զինվորականները խիստ կարիք ունեն կրթության եւ պատրաստության, եւ Նորվեգիայում դրական են նայում այն բանին, որ բրիտանական կողմը նրանց պատրաստության գործընթաց է սկսել։ Նորվեգիան իր հերթին կուղարկի իր ինստրուկտորներին, որոնք կմասնակցեն այդ պատրաստության գործընթացին։

Ի դեպ, բրիտանական կողմը հույս ունի, որ 120 օրում կկարողանա պատրաստություն ապահովել ուկրաինացի 10 հազար զինվորականի համար։