Իոաննիսյանը քվեախցիկը շփոթել է քվեատուփի հետ

Իոաննիսյանը քվեախցիկը շփոթել է քվեատուփի հետ

Արցախի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, ըստ որի՝ «Արցախում խնդիր կա կապված քվեատուփերի եւ քվեարկության ծրարների բացակայության հետ,»  եւ մեկնաբանել, թե բանն այն է, որ «քվեատուփի հետեւում ճեղք կա, որից, քվեաթերթիկի երկար լինելու պարագայում, երեւում է, թե ում ընտրողը հաստատ չի քվեարկում»:

Ասածը հիմնավորելու համար նա նաեւ լուսանկար է հրապարակել, որից պարզ երեւում է, որ գործ ունենք ոչ թե «հետեւում ճեղք ունեցող քվեատուփի» հետ, այլ՝ քվեախցիկի, որտեղ ընտրողը մենակ է:

Թե ինչու՞ է դիտորդություն իրականացնող ՀԿ ղեկավարը նման սխալմունք թույլ տվել՝ մնում է անհասկանալի: Գուցե ցանկություն է եղել ինչ-որ թերություն անպայման նշե՞լ: Բայց կարելի էր ավելի ուշադիր լինել եւ չշփոթել քվեախցիկը քվեատուփի հետ: