Որն է ամենասարսափազդու տուրիստական տեսարժան վայրը

Որն է ամենասարսափազդու տուրիստական տեսարժան վայրը

Տիկնիկների կղզի- այսպես է կոչվում Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյի մերձակայքում գտնվող տուրիստական այն տեսարժան վայրը, որը համարվել է ամենից սարսափելին աշխարհում։ Այնտեղ հազարավոր տիկնիկներ պարզապես կախված են ծառերից, իսկ տեսարանը բավական ահարկու է։ Այս մասին հայտնում է The Sun պարբերականը։ 1950-ական թթ կղզում ապրել է քահանա Խուլիան Սանտանա Բարերան։ Նրան այնտեղ աքսորել էին՝ կրոնական սնահավատություններ ունենալու համար։

Մի անգամ նա խեղդվող աղջիկ երեխայի ճիչեր է լսում։ Ուզում է օգնել, սակայն չի կարողանում եւ ջրի մեջ միայն տիկնիկ է գտնում, որն է կախում է ծառից։ Ամեն ինչ սկսվում է հենց դրանից։ Բարերան հավաստիացնում էր մինչեւ իր մահանալը՝ 2001 թվականին, որ ջրում միշտ տիկնիկներ է հայտնաբերել ու կախել ծառերից։ Նրա մահվանից հետո հազարավոր տիկնիկներ են մնացել կղզում՝ ծառերից կախած։ Այցելուները ասում են, որ կղզում իրոք վախենալու է։