Որն է ճգնաժամից ամենատուժած երկիրը Եվրոպայում

Որն է ճգնաժամից ամենատուժած երկիրը Եվրոպայում

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի տվյալների համաձայն, Իսպանիայի տնտեսությունը փլուզվել է 18,5 տոկոսով։ Այս մասին հայտնում է Bloomberg լրատվական գործակալությունը։ Տնտեսական անկումը եղել է Իսպանիայում շատ ավելին, քան կանխատեսել են տնտեսագետները։ Տնտեսագետները կանխատեսել են, որ տնտեսական ակումը լինելու է 16,6 տոկոսով։ Ցուցանիշների վերականգնում ակնկալում են երրորդ եռամսյակում։ Սակայն արագ աճի հույսեչ չկան։ Վերականգնմանը խանգարում է գրեթե զրոյական առողջարանային սեզոնը եւ կորոնավիրուսի բռնկման երկրորդ ալիքի հետ կապված մտավախությունները։ Վերջին երեք ամսիներին կրճատվել են իսպանական տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը։ Հատկապես հարվածի տակ են հայտնվել տուրիզմը, տրանսպորտը, ռեստորանային բիզնեսը, մանրածախ առեւտուրը։ Այստեղ անկումը մինչեւ 40 տոկոս Է։ Գործազրկությունը աճել է մինչեւ 15 տոկոս։ Մինչեւ տարեվերջ կսնանկանան տասնյակ հազարավոր փոքր ու միջին ձեռնարկություններ։