«Հրապարակ». Պաշտոնանկություններ ՊԲ-ում եւ ՀՀ ԶՈՒ-ում

«Հրապարակ». Պաշտոնանկություններ ՊԲ-ում եւ ՀՀ ԶՈՒ-ում

Նախօրեին վարչապետի մոտ բանակում խաղաղ պայմաններում մահացությունների աճի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ քաղաքական որոշում է կայացվել՝ մի շարք պաշտոնյաների պաշտոնանկ անել։ Հանրաքվեի նախօրյակին քայլեր չձեռնարկելը կարող է խանգարել «այո»-ի հաղթանակին։ Որոշվել է, որ պաշտոնին հրաժեշտ կտա Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը։ Մեր աղբյուրների վկայությամբ՝ երեկ նա արդեն ներկայացրել է հրաժարականի դիմումը, սակայն «տեխնիկական» պատճառներով չի հայտարարվում այդ մասին։

Հայտնի է նաեւ փոխարինողի անունը՝ Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Ջալալ Հարությունյան: Քննարկվում էր նաեւ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի անունը, սակայն երեկոյան Ջալալ Հարությունյանի թեկնածությունն ավելի իրատեսական էր դարձել։ Սպասվում է նաեւ ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալիկ Ալեքսանյանի պաշտոնանկությունը։ Ինչպես նաեւ՝ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի։