Մտածված քննություն է տարվում. Քոչարյանը դատարանում հանդես եկավ հայտարարությամբ

Մտածված քննություն է տարվում. Քոչարյանը դատարանում հանդես եկավ հայտարարությամբ

Քոչարյանի կալանքի հարցը դատարանը արդեն մի քանի ժամ է ինչ քննարկում է։ Ռոբերտ Քոչարյանը իր կալանքի մասին խոսելիս ասաց․ «Գիտակցված, կողմնակալ, մտացված քննություն է տարվում։ Հարգելի դատարան, ամբողջ գործի վարույթն իրականացվել է այդ ճանապարոհով։ Սա է գործի էությունը»։  

Քոչարյանի խոսքը մեծամասամբ լսելի չէր քանի որ նիստը ընթանում է ապակեպատ դահլիճում և  լրագրողների համար հասանելի չէ ամբողջ ինֆորմացիան։

Հիշեցնենք, որ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաեւ խոշոր չափի կաշառք ստանալու մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։