Քեյթ Միդլթոնը որոշել է պաշտպանել իր երեխաներին պապարացիների ուշադրությունից

Ուելսի արքայադուստր Քեյթ Միդլթոնը որոշել է պաշտպանել իր երեխաներին պապարացիների ուշադրությունից եւ դրա համար անսովոր միջոց է ընտրել, հայտնում է Mirror պարբերականը։ Նա որոշել է պարապացիների գործն ինքն անել, այսինքն՝ ինքը լուսանկարել իր երեխաներին եւ լուսանկարները հրապարակել արքայական ընտանիքի պաշտոնական օգտահաշիվներով։
Սրանով է պայմանավորված, որ արքայազներ Լուին եւ Ջորջը, ինչպես նաեւ արքայադուստր Շառլոտան հաճախ են հայտնվում թագավորական ընտանիքի պաշտոնական սոցկայքային հարթակներում։ Հրապարակման մեջ նշվում է, որ լուսանկարչի դեր ստանձնելով, Քեյթ Միդլթոնը զգալիորեն նվազեցրել է իր երեխաների հանդեպ պապարացիների անհարկի ուշադրությունը, այսինքն՝ ընտրված մեթոդն արդարացրել է իրեն։
Կարծիքներ