Լարված իրավիճակ Պռոշյանում

Լարված իրավիճակ Պռոշյանում

Այս պահին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում տեղի է ունենում բողոքի ակցիա, քաղաքացիները փակել են Հյուսիս-հարավ ավտոմայրուղին, հսկայական խցանում է առաջացել։

Բանն այն է, որ տևական ժամանակ է ՊՆ նախկին մասնաշենքում, որը գտնվում է Պռոշյան համայնքում, բնակություն են հաստատել Արցախի մեր հայրենակիցները, ովքեր պատերազմի արդյունքում զրկվել են իրենց տներից։

Կառավարության որոշմամբ այդ մասնաշենքը տրվել էր ՊԵԿ-ին։ Ոստիկանության աշխատակիցները փորձում են հեռացնել քաղաքացիներին մասնաշենքից։