Պակիստանը հայտարարել է Հնդկաստանի դեմ լայնածավալ գործողության մասին

Պակիստանը հայտարարել է Հնդկաստանի դեմ լայնածավալ գործողության մասին

Պակիստանի բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է «BrahMos» հրթիռային պահեստը։ Հրթիռային հարվածներ են հասցվել։

Պակիստանը հայտարարել է Հնդկաստանի դեմ «Բանյան-ուլ-Մարսուս» լայնածավալ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Այս մասին հաղորդում է Geo-ն՝ հղում անելով երկրի անվտանգության մարմիններին։

Պակիստանի բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է «BrahMos» հրթիռային պահեստը։ Հրթիռային հարվածներ են հասցվել։

Հնդկաստանը հակահարված է տվել։ Սահմանին կրակոցներ են եղել։

Հնդկական լրատվամիջոցները, հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, գրում են, որ Հնդկաստանի բանակն այսօր առավոտյան հետ է մղել Պակիստանի կողմից նոր հարձակումը։

«Պակիստանից անօդաչու թռչող սարքերի և այլ զինամթերքի կիրառմամբ հարձակումը շարունակվում է մեր արևմտյան սահմանների երկայնքով: Այսօր առավոտյան ժամը 5-ին Ամրիտսարի երկնքում նկատվել են մի քանի թշնամական անօդաչու թռչող սարքեր: Դրանք անմիջապես ոչնչացվել են մեր ՀՕՊ ուժերի կողմից», - ասվում է Հնդկաստանի զինված ուժերի հայտարարության մեջ:

Նշվում է, որ Պակիստանը հնդկական ռազմական բազաների վրա հարձակվում է անօդաչու թռչող սարքերով, հեռահար զենքերով, կամիկաձեներով և կործանիչներով։
Պակիստանի ուժերը թիրախավորել են նաև բժշկական հաստատություններ և դպրոցներ։

Հնդկաստանի ԶՈւ–ն նշում է, որ Պակիստանի կողմից Հնդկաստանի ինքնիշխանությունը խախտելու և քաղաքացիական բնակչությանը վտանգի ենթարկելու բացահայտ փորձն անընդունելի է։