Խաչատուրյան քույրերի գործը. սպանել էին իրենց սեռական բռնության ենթարկած հորը

Հորը սպանած Խաչատուրյան քույրերի գործով դատավարությունը մոտենում է ավարտին:
Այս մասին հայտնում է Իզվեստիա-ն և նշում, որ նախաքննությունը շարունակվում է 2018 թվականից, այդ ընթացքում սպանվածին մեղադրանք է առաջադրվել առանձին վարույթով՝ դուստրերը հայտնել են, որ ծեծի և սեռական բռնության են ենթարկվել իրենց հոր կողմից։
Ապրիլի 21-ին Բուտիրսկու դատարանը մեղավոր է ճանաչել նրանց հորը բոլոր կետերով։
Միխայիլ Խաչատուրյանին մեղադրանք էր առաջադրվել խոշտանգումների, բռնի սեռական գործողություններ կատարելու և սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու հարկադրանքի համար (ՌԴ ՔՕ 117-րդ հոդվածի 3-րդ մասով և 133-րդ հոդվածով) իր դուստրերի՝ Կրեստինայի, Անգելինայի և Մարիայի նկատմամբ, ովքեր մեղադրանքի պահին 19, 18 տարեկան և 11 տարեկան էին։
Խաչատուրյանի դեմ հետմահու քրեական գործ է հարուցվել 2021 թվականի մարտին, որով այն ժամանակ գործով տուժող են ճանաչվել նրա դուստրերը։
Կարծիքներ