Ռուսաստանում օրենք է ընդունվել քրեական հեղինակությունների մասին

Ռուսաստանում օրենք է ընդունվել քրեական հեղինակությունների մասին

Ռուսաստանի Պետական Դուման օրենք է ընդունել նախագահի կողմից ներկայացված օրինագիծը, որով լրացում է կատարվում ՌԴ Քրեական օրենսգրքում հատուկ ուշադրություն դարձնելով քրեական հեղինակություններին եւ սահմանում պատժաչափ նրանց համար, ովքեր բարձրագույն դիրք են զբաղեցնում հանցավոր հիերարխիայում, եւ ովքեր կազմակերպում կամ մասնակցում են հանցախմբերի գործունեությանը։ Այս մասին հայտնում է Интерфакс լրատվական գործակալությունը։ Այսպես հանցաշխարհի հեղինակությունների համար լրացուցիչ պատժաչափ է սահմանվում որպես լրացում ՌԴ ՔՕ 210․1 հոդվածի, ազատազրկում 8-15 տարի ժամկետով։ Նոր օրինագիծը վավերացվելու դեպքում կխստացվեն պատիժները նաեւ կազմակերպված հանցախմբերի ստեղծման, ղեկավարման համար, ընդհուպ օատժաչափը հասցվելով մինչեւ ցմահ ազատազրկման։