Լեգենդար արտիստ Կուկլաչովը սրտամկանի կաթված է տարել

Լեգենդար արտիստ Կուկլաչովը սրտամկանի կաթված է տարել

Դմիտրի Կուկլաչովը՝ Յուրի Կուկլաչևի որդին, հայտնել է, որ հայրը սրտամկանի կաթված է տարել, նրան վիրահատել են։
«Վիրահատությունը հաջող է անցել, նա կայուն ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում ։ Նրա կյանքին, հուսով եմ, վտանգ չի սպառնում։ Բժիշկները երբեք լավ կամ վատ կանխատեսումներ չեն անում, բժիշկներն արել են հնարավոր ամեն ինչ։ Երեկ նրանք հրաշք գործեցին», - ասել է Դմիտրի Կուկլաչովը «360» հարթակին տված հարցազրույցում։

Յուրի Կուկլաչովը(ծնվել է 1949 թ.) խորհրդային, ռուսական կրկեսի արտիստ, ծաղրածու, կատուների մարզիչ է: Նա Մոսկվայի կատուների թատրոնի ստեղծողն է և գեղարվեստական ղեկավարը: ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ է: