Մտավախություն ունեն, որ ՈՉ-ի կողմից ներկայացվելու դեպքում կարող են բախվել իրենց աշխատանքի հետ կապված խնդիրների

Մտավախություն ունեն, որ ՈՉ-ի կողմից ներկայացվելու դեպքում կարող են բախվել իրենց աշխատանքի հետ կապված խնդիրների

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Հարգելի ընկերներ,
Տեղեկացնում եմ, որ այս օրերի ընթացքում ստացել եմ բազմաթիվ հեռախոսազանգեր առ այն, որ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի վկայական ունեցող անձինք (հատկապես պետ․աշխատողները) ցանկություն ունենալով ներգրավվել ՏԸՀ-ներում, մտավախություն ունեն, որ ՈՉ-ի կողմից ներկայացվելու դեպքում կարող են բախվել իրենց աշխատանքի հետ կապված խնդիրների։ Իշխանականների կողմից ՈՉ-ի թիրախավորումը, «նախկին կոռուպցիոն համակարգի» հետ կապելը այնպես է սրել իրադրությունը, որ մարդիկ նույնիսկ այսպիսի ապաքաղաքական, քարոզչությունից զերծ գործառույթ կատարելու մտավախություն են հայտնում։

Այսպիսով տեղեկացնում եմ, որ եթե ԼՀ կողմից լիցենզավորված տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի վկայական ունեցող անձինք ստանան առաջարկ ներգրավվելու ՏԸՀ-ներում, ապա կուսակցությունը արգելքներ չի ստեղծի իրենց մասնակցության համար։ Դրա այլընտրանքը մեր կողմից լիցենզավորված անձանց մասնակցությունից զերծ պահելն էր, ինչը կարող էր դիտվել որպես հանրաքվեի կազմակերպչական գործընթացի տապալմանն ուղղված գործողություն, քանի որ ՈՉ-ի ներկայացվածությունը ընտրատեղամասում սահմանվում է օրենքով։ Այս հանրաքվեի նշանակումը անօրինական էր, բայց պրոֆեսիոնալ և անաչառ հանձնաժողովի անդամները պետք է հնարավորություն ունենան պատշաճ կազմակերպել տեղամասերում քվեարկության ընթացքը՝ հետևելով ընտրական օրենսգրքի պահանջների պահպանմանը»։