Օր 11-րդ. Թբիլիսիում շարունակվել է «բողոքի հրավառությունը»

Թբիլիսիում և Վրաստանի մյուս քաղաքներում երեկ շարունակվել են բողոքի զանգվածային ցույցերը՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների չեղարկման պահանջով, ինչպես նաև երկրի իշխանությունների որոշման դեմ՝ 4 տարով սառեցնելու ԵՄ-ին անդակցելու շուրջ բանակցությունները:
Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
Նախորդ գիշեր ցուցարարները կրկին դյուրավառ նյութեր են օգտագործել և հրավառությունը կազմակերպել խորհրդարանի շենքի ուղղությամբ։
Հատկանշական է, որ Թբիլիսիում բողոքի ակցիայի 11-րդ օրվա մեկնարկին օրենսդիր մարմնի մոտ առաջին անգամ ոստիկաններ չեն եղել:
Ավելի ուշ, այդուհանդերձ, ժամանել են հատուկ ջոկատայիններն ու ջրցան մեքենաները, որոնք ցրել են ընդդիմության հերթական հավաքը:
Կարծիքներ