Ինչ ակնկալիք ունեն Բավքում ԵԱՀԿ Մինսկի խմբից

Ինչ ակնկալիք ունեն Բավքում ԵԱՀԿ Մինսկի խմբից

Բաքուն սպասում է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը իր առաջարկները կներկայացնի, որոնք կնպաստեն ռեգիոնում խաղաղ կյանքի հետագա վերականգնմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։

«Կարծում եմ, որ կան ոլորտներ, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է իր դերակատարությունն ունենալ, այդ թվում նաեւ հետկոնֆլիկտային իրավիճակում։ Ոչ թե որպես խումբ, որը հակամարտության կարգավորմանն է աջակցում, քանի որ այն արդեն լուծվել է։ Երբ ես առաջարկում եմ խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ, եթե Հայաստանը այդ տարբերակը դիտարկի, ապա միջազգային խաղացողները այդտեղ արդեն շատ անելիք կունենան, ներառյալ նաեւ փոխգործակցությանը, սահմանների դելիմիտացիային եւ դեմարկացիային»,- ասել է Ադրբեջանի նախագահը։