Որ դեղամիջոցները չի կարելի խմել սուրճի հետ

Որ դեղամիջոցները չի կարելի խմել սուրճի հետ

Գիտնականները պարզել են, որ մի շարք դեղամիջոցներ չի կարելի խմել սուրճի հետ։ Դրանք են արյան ճնշումն իջեցնող դեղամիջոցները, Ալցհեյմերի հիվանդության դեմ նախատեսվավ դեղամիջոցները, մրսածության եւ ալերգիայի դեմ նախատեսված ոչ դեղատոմսային դեղերը։

Մասնագետները նշում են, որ օրինակ մրսածության եւ ալերգիայի ախտանշանները վերացնող շատ դեղամիջոցներ պարունակում են պսեւդոէֆեդրին կոչված ստիմուլյատորը։ Այն արագ կարգավորում է օրինակ քթի շնչառությունը։ Սակայն այն նաեւ խթանում է գլխուղեղի բջիջները, որոնք պատասխանատու են ֆիզիոլոգիական սթրեսային ռեակցիաների համար, ինչպիսիք են արագ սրտաբաբախյունը, քրտնարտադրությունը եւ այլն։ Նման դեղամիջոցները եթե մարդը խմում է սուրճի հետ, որը նույնպես խթանում է կենտրոնական նյարդային համակարգը, ապա կարող է մարդու մոտ առաջանալ ավելորդ նյարդային լարվածություն եւ տագնապային ապրումներ։ Դրա պատճառով էլ օրինակ չի կարելի անմիջապես սուրճ խմել այն բանից հետո, երբ մարդը խմել է հիպերտոնիայի դեմ նախատեսված դեղամիջոցներ։ Նման դեղամիջոցները պաշտպանում են սիրտը արագ բաբախյունից եւ «հյուծումից», մինչդեռ սուրճն ընդհակառակը ստիպում է, որ սիրտն ավելի արագ բաբախի, ինչը կարող է բերել դեղամիջոցի ազդեցության փոփոխման։ Գիտնականները նաեւ նշում են, որ Ալցհեյմերի հիվանդության դեմ նախատեսված դեղամիջոցները պետք է խմել սուրճ խմելուց երկու ժամ առաջ, կամ չորս ժամ հետո, որպեսզի դեղամիջոցի ազդեցությունը չխաթարվի խմած սուրճի պատճառով։