Գազալցակայանում տեղի ունեցած պայթյունը 15 մարդու կյանք է խլել Եմենում 

Գազալցակայանում տեղի ունեցած պայթյունը 15 մարդու կյանք է խլել Եմենում 

Եմենի Էլ-Բեյդա նահանգի գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի պատճառով զոհվել է առնվազն 15 մարդ։ Տուժածների թիվը հասել է 67-ի։ Այս մասին հայտնում է SABA լրատվական գործակալությունը։ Ավելի վաղ, Al Jazeera-ն հայտնել էր ութ զոհի եւ տասնյակ վիրավորների մասին։ Էլ-Բեյդան, հիշեցնենք, որ գտնվում է հութիների շարժման զինյալների հսկողության ներքո։

Al Mashhad-ն էլ մանրամասնում է, որ չորս գազալիցքավորման սարք է պայթել։ Տուժել է յոթանասուն մարդ, որոնք հոսպիտալացվել են «Աս-Սաուրա» հիվանդանոցում։ Վերջինս հորդորել է բնակիչներին արյուն հանձնել պայթյունից տուժածների համար։