«5-րդ ալիքի» սեփականատիրոջ աջակիցները դատախազության դիմաց են

«5-րդ ալիքի» սեփականատիրոջ աջակիցները դատախազության դիմաց են

«5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի աջակիցներն այս պահին գտնվում են ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց և սպասում են խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշմանը։ Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ։

Պաշտպանը հայտնել էր, որ ԶԼՄ ներկայացուցիչներն իրենց անձնական երաշխավորությունն են ներկայացրել Թավադյանի խափանման միջոցի փոփոխման համար։ Թավադյանի աջակիցները ունեն «Ով է հաջորդը», «Հակաօրենքի երկիր, նոր Հայաստան» գրություններով պաստառներ։