Քաղաքականություն

Հակամարտող կողմը պետք է դառնա հարևան հանրապետություն․ Սեյրան Օհանյան

Հակամարտող կողմը պետք է դառնա հարևան հանրապետություն․ Սեյրան Օհանյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար, Սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների մասին հայտարարության նախագծի հիմնական զեկուցող Սեյրան Օհանյանը ԱԺ հերթական նիստին հայտարարեց 

««44-օրյա պատերազմում կրած պարտությունից, անհաջողություններից հետո պարտությունների շարանը շարունակվում է, ու այն անմիջական անդրադարձ ունի այն իրավիճակին, որը տիրում է այս սահմաններում: Լսումներ անցկացնելով, քննարկելով՝ հնարավորություն ունեինք նշել բոլոր այն «կարմիր գծերը», որոնք անհրաժեշտ են ՀՀ-ին և Արցախին։ Ոչ ոք չի ասում, որ մենք չենք ձգտում խաղաղության և ոչ ոք չի ասում, որ սահմանները մեր հարևանների հետ չպետք է ճշտենք: Այո, մեր հարևանների, այսինքն՝ հակամարտող կողմը պետք է դառնա հարևան հանրապետություն, առաջին նախապայմանը դա է, որ ստեղծվեն համապատասխան խաղաղության պայմաններ, և այդ շրջանակներում իրականացվեն սահմանազատումն ու սահմանագծումը»։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image