Փակվել են ԱԺ-ի դարպասները

 Փակվել են ԱԺ-ի դարպասները

Ամուլսարի հարցով բողոքի ակցիայի մասնակիցները Բաղրամյան 26-ից շարժվեցին դեպի Ազգային ժողով, որտեղ ցանկանում էին քննարկում կազմակերպել իրենց հետագա անելիքների վերաբերյալ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին դա անել․ ԱԺ-ի դարպասներն այս պահին փակ են։

Ակցիայի մասնակիցները ոստիկանների այս քայլից հետո որոշեցին փակել Բաղրամյան պողոտան, ինչից հետո բախում է սկսվել ակցիայի մասնակիցների և ոստիկանության աշխատակիցների միջև։