ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Visa Platinum և Visa Infinite քարտապանների համար այսուհետ կգործի անվճար այցելություններ LoungeKey սպասասրահներ
Visa միջազգային վճարային համակարգի հետ համատեղ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ իր Պրեմիում դասի քարտապաններին հնարավորություն է ընձեռում անվճար օգտվել միջազգային օդանավակայանների ավելի քան 1000 LoungeKey սպասասրահներից ամբողջ աշխարհում:
Առաջարկը հասանելի է Visa Platinum և Visa Infinite քարտապաններին`
Visa Platinum - 2 անվճար այցելություն օրացույցային տարում
Visa Infinite - 6 անվճար այցելություն օրացույցային տարում
Բացահայտեք LoungeKey սպասասրահների առավելությունները`
մշտական ջերմ ընդունելիություն` անկախ թռիչքի տոմսի դասից և ավիաընկերությունից
հարմարավետ կահավորված սպասասրահներ
անվճար հյուրասիրություն
ինտերնետ հասանելիություն
բանակցությունների սենյակ
LoungeKey բիզնես սրահները հասանելի են աշխարհի գրեթե բոլոր օդանավակայաններում
Անվճար այցելություններից օգտվելու համար անհրաժեշտ է ընդամենը LoungeKey սպասասրահներներում համապատասխան աշխատակցին ներկայացնել ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ գործող Visa Platinum
կամ Visa Infinite քարտերից որևիցէ մեկը, նստեցման կտրոնը և անձը հաստատող փաստաթուղթ (ներկայացվող
փաստաթղթերը պետք է լինեն նույն անձի փաստաթղթերը):
Ծառայություններից առավել հարմարավետ օգտվելու համար` ստեղծվել է LoungeKey հավելված, որը
կարելի է ներբեռնել Apple App Store և Google Play հարթակներում:
Ներբեռնելով բջջային հավելվածը` քարտապանը ստանում է ամբողջական տեղեկատվություն օդանավակայաններում LoungeKey սպասասրահների գտնվելու վայրերի մասին և կարող է ստուգել հասանելի
անվճար այցելությունների քանակը:
Մանրամասների համար կարող եք այցելել cis.visa.com
Կարծիքներ