Չարչյանի գործով դատական նիստ կլինի․ ինչ է նախատեսվում

Չարչյանի գործով դատական նիստ կլինի․ ինչ է նախատեսվում

Այսօր՝ մայիսի 31-ին, ժամը՝ 15:00-ին, տեղի է ունենալու «Հայաստան» դաշինքի պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գիտական համակարգող, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հերթական դատական նիստը։ Նախատեսվում է, որ Արմեն Չարչյանը ցուցմունք է տալու մեղադրանքի առնչությամբ։ 

Արմեն Չարչյանը մեղադրվում է 2021 թվականի հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։ Քվեարկությունից օրեր առաջ (հունիսի 18-ին) տարածվել էր հիվանդանոցի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահները որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։ Չարչյանին մեղսագրվող հոդվածում նաև նշվում է որևէ մեկի օգտին դեմ քվեարկելուն հարկադրելու մասին։