Ինչով է սուրճի մեքենայում պատրաստված սուրճը վնասակար մարդու առողջության համար

Գիտնականները պարզել են, որ գրասենյակային սուրճի մեքենայում պատրաստված սուրճը կարող է լինել վնասակար մարդու առողջության համար, քանի որ նման եղանակով սուրճի մեջ պարունակվում են այնպիսի նյութերի բարձր խտություն, որոնք բարձրացնում են խոլեստերինը։ Այս մասին հայտնում է NMCD հանդեսը։ Ուսումնասիրելով նման սուրճ պատրաստող մեքենաներ Շվեդիայի տարբեր քաղաքներում, մասնագետները նշել են, որ դրանցում պատրաստված սուրճը պարունակում է բավականին մեծ քանակությամբ դիտերպեններ՝ կաֆեստոլ եւ կախվեոլ՝ սովորական եղանակով պատրաստված սուրճի համեմատությամբ։
Այս նյութերը կարող են մարդու արյան մեջ բարձրացնել «վատ խոլսեստերինի» պարունակությունը, ինչն իր հերթին սիրտ-անոթային հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունն է մեծացնում։ Գիտնականները կարծում են, որ սովորական սրճեփները, որոնք ունեն թղթե ֆիլտրացիա, ավելի ապահով են, քանի որ նման դեպքերում ֆիլտրացիան չափազանց կարեւոր նշանակություն ունի։ Մինչդեռ ոչ բոլոր սուրճ պատրաստող մեքենաներն ունեն արդյունավետ ֆիլտրացիա եւ դա կախված է թե մեքենայի տեսակից, թե պատրաստման տեւողությունից։
Կարծիքներ