Զոհվել է մեր հեղինակը

Զոհվել է մեր հեղինակը

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաներում ոստկիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղբայրության փողոցի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա:


Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Մեխակյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները: Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցի շենքերից մեկի բնակարանում սրտի մասում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերել են տանտիրոջ՝ 55-ամյա Ս. Ղահրամանյանի դին:

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դիակի մոտ հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի ատրճանակ, իսկ մահացածը նախկինում աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում:
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե անզգույշ մահ, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո:

Հիշեցնենք, որ Սարմեն Ղարամանյանը հեղինակել է նաև լրագողական հոդվածներ «Հրապարակ» օրաթերթում 

Ռաֆլեզիաների փունջը , Աստծո շաղ տված թաշկինակները