Ախր ֆիննախը ո՞վ ա, որ գումար տա կամ չտա․ Անանյան

Ախր ֆիննախը ո՞վ ա, որ գումար տա կամ չտա․ Անանյան

Մենք գրել էինք, որ այսօր Գյումրու ավտոմաքսատան կառուցման համար 6.2 մլրդ գումար հատկացնելու շուրջ բուռն վեճ ծավալվեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի, որը փող ուզողն էր, և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի միջև, որը «փող տվողն» է ի պաշտոնե։

Ջանջուղազյանը դեմ էր նման խոշոր գումար տրամադրելուն, եթե մինչ այդ դրա համար 2.2 մլրդ էին տվել, հիմա, պարզվում է, 6.2 մլրդ է պետք, հատկապես, որ ձևակերպված չէ կարիքը, չգիտեն՝ ինչի համար ենք տրամադրում այդքան գումար։ 

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Դավիթ Անանյանն անդրադարձավ այս թեմային՝ նշելով, որ կառավարության ներսում կա առողջ համագործակցային մթնոլորտ, և իր և ֆինանսների նախարարի միջև հակասություն չկա։

«Ֆինանսների նախարարությունը՝ ի դեմս նախարարի, ներկայացրել է իր տեսակետը, որը ոչ միայն իրավունք ունի գոյություն ունենալու, այլ նաև ինչ-որ չափով լեգիտիմ է։ Եկեք էսպես նայենք»,-ասաց Անանյանը։

Դիտարկմանը, թե ֆիննախը չի ցանկանում գումար տալ այդ նախագծի համար, Անանյանը բավականին կոշտ արձագանքեց․ «Ախր ֆիննախը ո՞վ ա, որ գումար տա կամ չտա։ Եկեք էսպես ասենք՝ ֆիննախը չի որոշում՝ գումար տա, թե չտա, կառավարությունն է որոշում»։