Լրատվականի տնօրենը որոշել է իր վրա վերցնել Սանասարյանի կողմից վրաերթի ենթարկված երեխայի բուժման ծախսերը

Լրատվականի տնօրենը որոշել է իր վրա վերցնել Սանասարյանի կողմից վրաերթի ենթարկված երեխայի բուժման ծախսերը

«PARA TV» օնլայն հեռուստաընկերության տնօրեն Էլիզաբեթ Պետրոսյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Դավիթ Սանասարյանի կողմից 9-ամյա երեխային վրաերթի ենթարկելու և անօգնական թողնելու միջադեպին՝ գրելով. «Սանասարյանի ամբողջ պատմության մեջ ինձ մի հարց է հուզում` երեխայի վիճակը: Թող իրավապահները պարզեն՝ ով է մեղավոր, ով` ոչ, բայց երեխան հիմա ունի խնդիր և, որքան հասկանում եմ, գումարի բացակայության պատճառով չեն կարողանում երեխային լիարժեք բուժել:

Ամուսինս և ես պատրաստակամ ենք ամբողջությամբ հոգալ երեխայի բուժման ծախսերը: Եթե ընկերներիս մեջ կան մարդիկ, ովքեր կարող են կապ հաստատել այդ ընտանիքի հետ, խնդրում եմ գրել ինձ, քանի որ ինքս կոնտակտներ գտնել չկարողացա»:

Հիշեցնենք, որ Էլիզաբեթ Պետրոսյանի ամուսինը Սյունիքի նախկին մարզպետ, Քաջարանի կոմբինատի նախկին տնօրեն Վահե Հակոբյանն է։