Ըստ վիճակագրության՝ անտառային հրդեհների 96%-ը մարդածին է. Էրիկ Գրիգորյան

Ըստ վիճակագրության՝ անտառային հրդեհների 96%-ը մարդածին է. Էրիկ Գրիգորյան

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

«Մի քանի տասնյակ միջին և խոշոր հրդեհներ են մարվել Սյունիքի մարզում՝ ԱԻՆ, ՊՆ, Շրջակա միջավայրի նախարարության (Հայանտառի Կապան և Գորիսի մասնաճյուղեր, Զանգեզուր կենսոլորտային համալիր և ենթակա Արևիք ազգային պարկ), Սյունիքի մարզպետարանի, ոստիկանության, ՏԻՄ և սրտացավ քաղաքացիների ահռելի ջանքերի միջոցով:

Հ.Գ. Ըստ վիճակագրության անտառային հրդեհների 96%-ը մարդածին է (անփութություն կամ միտումնավոր)»,- գրել է նա»: