Չինաստանից վերադարձած ընտանիքն ահազանգում է

Չինաստանից վերադարձած ընտանիքն ահազանգում է

Ֆեյսբուքյան օգտատեր Լիլիթ Ղազարյանը գրել է․ «Չինաստանում ապրող ու աշխատող մի քանի հարյուր հայեր վերադարձել ու վերադառնում են Հայաստան, այդ թվում' ես ու իմ ընտանիքը։ Միակ ստուգումը, որ քիչ առաջ անցանք Չինաստանի օդանավակայանում, մարմնի ջերմության չափումն էր, մինչդեռ Կորոնավիրուսն իր գաղտնի շրջանում կարող է նաև չուղեկցվել ջերմության բարձրացմամբ, այսինքն մենք բոլորս պոտենցյալ վիրուսակիրներ ենք...Հայաստանում՝ օդանավակայան հասնելուն պես գոնե Չինաստանից ժամանած յուրաքանչյուր ուղևորի հիվանդանոց էր պետք տեղափոխել՝ հենց օդանավակայանից՝ համալիր բուժզննում անցնելու նպատակով, ջերմությունը չափելը նույնն է, թե ոչինչ չանել վիրուսի մուտքը Հայաստան կանխելու համար...

Կարծում եմ այս ընթացքում Հայաստան անպայման չինացիներ էլ են ժամանել և էլի առանց լուրջ բուժզննման դուրս եկել օդանավակայանից։

Գուցե շուտով ՀՀ առողջապահության նախարարությունն ու մնացած կառույցները լուրջ միջոցառումներ կձեռնարկեն վերոնշյալի ուղղությամբ, բայց այդ «շուտով»֊ն արդեն ուշ է...

Հ.Գ. «ՀՀ առողջապահության նախարարությունը խիստ ռեժիմով իրականացնում է ծառայություն։ Իսկ Չինաստանից ժամանած մեր հյուրերը ՀՀ տարածքում գտնվելու ամբողջ ընթացքում գտնվում են վերահսկողության տակ»,-տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ ԱՌՈՂՋ ԼԻՆԵՆՔ!!!»