Գիտնականները ստեղծել են մինիլինզաների «սարդոստայն»՝ մարդու ներքին օրգանների հստակ լուսանկարները ունենալու համար

Գիտնականները ստեղծել են մինիլինզաների «սարդոստայն»՝ մարդու ներքին օրգանների հստակ լուսանկարները ունենալու համար

Գիտնականները մշակել են մի մեթոդ, որով կարելի է մարդու ներքին օրգանների հստակ լուսանկարները ստանալ։ Դրա համար նրանք մինիլինզաներից ստացել են յուրատեսակ սարդոստայն, որն էլ հենց կարողանում է օրգանիզմի ներսում գերճշգրիտ լուսանկարներ անել։ Այս մասին հայտնում էDailymail-ը։ Տեխնոլոգիան կայանում է նրանում, որ նախ ստեղծվում է ամուր եւ խիտ սարդոստայն, որի վրա քսվում է հատուկ խեժ։ Ստացվում է մի սարդոստայն, որի ընդհանուր հաստությունը մարդու մազից երկու անգամ բարակ է։ Խեժը ամրանում է կամ «չորանում» ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։

Չորանալիս էլ ձեւավորում է գմբեթանման մինիլինզաներ, որոնց վրա արդեն լազերային ազդեցությամբ կարելի է ստանալ լուսանկարներ՝ նանոմասնիկների ճշգրտությամբ։ Նման տեխնոլոգիաները կիրառվում են ժամանակակից բուժսարքավորումներում։ Նման սարքավորումներով արված լուսանկարները էապես օգնում են բժիշկներին ավելի հստակ ախտորոշումներ տալու համար, ինչը նպաստում է բուժման պրոցեսին։ Բացի այդ, նման լուսանկարները օգնում են բացահայտելու օրգանիզմում բազմաթիվ պրոցեսներ, որոնք կարող են դուրս մնալ մասնագետների տեսադաշտից։