Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» տուն հասավ 

Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» տուն հասավ 

Սեպտեմբերի 21-ին ընդառաջ, Հյուսիսային պողոտայի՝ Աբովյան փողոցին հարող տարածքում տեղադրվել է անվանի քանդակագործ Արտո Չաքմաքչյանի «Քայլող մարդը» քանդակը։ Դեռ 2019-ի դեկտեմբերի 16-ին Երևանի ավագանին որոշեց տեղադրել «Քայլող մարդը» մայրաքաղաքում, բայց պատերազմն ու համավարակը հետաձգեցին տեղադրման աշխատանքները։ 

Նշենք, որ Արտո Չաքմաքչյանի ստեղծագործությունները տեղադրված են աշխարհի տարբեր քաղաքների հրապարակներում ու թանգարաններում: Վարպետը միշտ երազել է իր ստեղծագործություններից մեկն ունենալ Երևանում: Դեռևս 2000-ականների սկզբին նրան խոստացել էին «Քայլող մարդը» քանդակը տեղադրել Հյուսիսային պողոտայում եւ միայն 21 տարի անց այն իրականություն դարձավ։