Ում ուզում եք ընտրեք, մենակ Նիկոլ չընտրեք, հայ ժողովուրդը կվերանա աշխարհի երեսից. Բագրատյան
Մարդը կարա լինի ստոր, մարդը կարա լինի սրիկա, բայց երբ որ մարդը ցինիկ ա, դա արդեն շատ դժվար բան է, հորս արև։ Այս մասին քիչ առաջ քարոզարշավի երրորդ օրը Վանաձորում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով վարչապետի պաշտոնակատար Փաշինյանի մասին ասաց «Ազատություն» կուսակցության առաջին համար, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։
«Ցինիզմի ու երկերեսանիության դեմ իրոք այսօր շատ դժվար է պայքարել, դա ուղղակի անհնար բան է։ Մարդ ինչքան պիտի ստոր լինի, որ ասի՝ պատրաստ եմ տղայիս ուղարկել Բաքու։ Տղա ջան, բա եթե պատրաստ ես տենց բան անել, ինչու արտգործնախարարությունը պաշտոնական գրություն չի ուղարկել քո պատրաստակամության մասին։ Այսինքն՝ տղայիդ հաշվին հասարակ ժողովրդի մոտ աչոկ ես , հա՞ , հավաքում։ Ժողովուրդին էլ , երևի գիտես, չի հասկանում , հա՞, թե ինչ է իրականում կատարվում։ Ժողովուրդ, մենք էս մարդուց պիտի ազատվենք, ուրիշ տարբերակ չկա։ Ես ձեզ խնդրում եմ, սիրելի ժողովուրդ, հունիսի 20-ին դուք կարող եք անգամ «Ազատություն» կուսակցությանը չընտրել, ում ուզում եք ընտրեք, մենակ Նիկոլին չընտրեք։ Ես ձեզ հիմա հստակ ասում եմ, ուզում եք հավատացեք, ուզում եք՝ ոչ. եթե Նիկոլը ընտրվի, հայ ժողովուրդը աշխարհի երեսից կվերանա»,- ասաց Բագրատյանը։
Կարծիքներ