ՀՅԴ -ն Անկախության օրվա առթիվ երթ արեց (Տեսանյութ)

ՀՅԴ -ն Անկախության օրվա առթիվ երթ արեց (Տեսանյութ)

Անկախության օրվա կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների կազմակերպած «Անկախության երթ - Մեր հայրենիք» խորագրով տոնական միջոցառումը մեկնարկեց Մատենադարանի հարակից տարածքից ժամը 17։00-ին։

Մասնակիցները երթով շարժվեցին Մաշտոցի պողոտայով, Ամիրյան փողոցով դեպի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը, որի մոտ տեղի կունենա տոնական համերգ՝ ազգային երգերի կատարողների և Adana Project խմբի մասնակցությամբ: