Սյունեցիներից մեկը մեջքից գրկեց, բարձրացրեց ու տեղափոխեց Պետական պահպանության ծառայողին

Սյունեցիներից մեկը մեջքից գրկեց, բարձրացրեց ու տեղափոխեց Պետական պահպանության ծառայողին

Իրավիճակը Սյունքիում շարունակում է լարված մնալ։ Փաշինյանը հաշվի չառնելով իր հասցեին հնչող հայհոյանքները, համառորեն ցանկանում է շրջել մարզի տարբեր համայնքներով։ Ագարակում և Մեղրիում լինելուց հետո, հիմա էլ պատրաստվում է Քաջարան գնալ, որտեղ քաջարանցիներն արդեն պատրաստ սպասում են նրան «դիմավորելու»։

Մեղրիում քիչ առաջ հերթական զավեշտալի դրվագը տեղի ունեցավ։ Պետական պահպանության ծառայողները փորձում էին  ապահովել Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան տեղաշարժը, որի ընթացքում սյունեցիներից մեկը մեջքից գրկեց, բարձրացրեց ու տեղափոխեց Պետական պահպանության ծառայողին։