Տեղի դեպքերը խանգարեցին ՔՊ-ին, նրանք չկարողացան Մհեր Սահակյանի հարցի քննությունը վերածել շոուի: Երեկ,երբ խորհրդարանը քննարկում էր ընդդիմադիր պատգամավորին անձեռմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությունը, Տեղում փոխհրաձգություն սկսվեց, ինչի պատճատով Ազգային ժողովի նիստը հետաձգվեց .
«Ադրբեջանական սադրիչ գործողությունների հետևանքով սահմաններին վիճակը հանգիստ չէ, ես ցանկանում եմ ՀՀ ԶՈւ-ին և զինվորներին զորակցության խոսքեր ասել ԱԺ-ի անունից, ուժ և կորով եմ մաղթում նրանց»,- ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։
Նա հանդես եկավ նիստի հետաձգման առաջարկով, որն ընդունվեց, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության քվեարկությունն ու օրակարգում ընդգրկված մյուս հարցերի քննարկումը տեղի կունենան այսօր կայանալիք նիստին։