Արամ Սիմոնյանին հեռացնելու հարցը առաջին քվեարկությամբ մերժվեց

Արամ Սիմոնյանին հեռացնելու հարցը առաջին քվեարկությամբ մերժվեց

Քիչ առաջ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը չհաստատեց ռեկտոր Արամ Սիմոնյանին անվստահություն հայտնելու և պարտականությունների վաղաժամկետ դադարեցնելու հարցը:

Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը առաջարկեց 2 հարցով օրակարգ. Սիմոնյանին անվստահություն հայտնել և քննարկել ԵՊՀ-ի շուրջ ձևավորված իրավիճակը:

Բանն այն է, որ այս հարցերը առանձին-առանձին քվեարկությամբ չհաստատվեցին, ուստի անդամները բանավիճում են շարունակել նիստը, թե՝ ոչ:

Խորհուրդը փաթեթային տարբերակն էլ մերժեց, նիստը հետաձգվեց։