ՀՀ-ի երկարաժամկետ վարկային վարկանիշը՝ ըստ S&P Global Ratings-ի

ՀՀ-ի երկարաժամկետ վարկային վարկանիշը՝ ըստ S&P Global Ratings-ի

S&P Global Ratings միջազգային գործակալությունը հաստատել է Հայաստանի երկարաժամկետ վարկային վարկանիշը «ԲԲ–» մակարդակում։ Այս մասին տեղեկանում ենք գործակալության կայքից։

Նշվում է, որ կանխատեսումը կայուն է։ Կարճաժամկետ վարկանիշն ըստ այդմ պահպանվել է «Բ» նշանի մոտ։
«Աշխարհաքաղաքական լարվածության պայմաններում Հայաստանի տնտեսական հեռանկարները մնում են ուժեղ` արտացոլելով արտադրական ներուժի աճը` շնորհիվ տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներքին հատվածի կապիտալի և աշխատուժի ներհոսքի»,– մեկնաբանում են գործակալության վերլուծաբանները:

Միևնույն ժամանակ բացասական կողմերի շարքում S&P-ն բերում է թույլ, թեև բարելավվող ինստիտուցիոնալ պայմանները, մեկ շնչի հաշվով եկամտի չափավոր մակարդակը, ինչպես նաև բյուջեի խոցելիությունը: Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ երկրի վարկանիշների վրա ազդում է նաև աշխարհաքաղաքական և արտաքին անվտանգության ռիսկերի նկատմամբ զգայունությունը։

S&P–ն ընթացիկ տարվա արդյունքներով երկրի ՀՆԱ-ի աճի դանդաղում է կանխատեսում` մինչև 6,2% 8,7%–ից, ինչը վերլուծաբանները բացատրում են արտաքին պահանջարկի թուլացմամբ: 2025 թվականին սպասվում է արդեն 5% տնտեսական աճ, 2026-2027 թվականներին` 4,8–ական %։ 2024 թվականին նաև կանխատեսվում է գնաճի արագացում մինչև 3,7%` մեկ տարի առաջվա 2,6%–ից, 2025 թվականին գնաճը սպասվում է 4,1%, 2026 թվականին ՝ 3,8%, 2027