Մհեր Սահակյանը ստանձնել է պատգամավորական մանդատը

Մհեր Սահակյանը ստանձնել է պատգամավորական մանդատը

 «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի օգնական Մհեր Սահակյանը հայտնում է.

«Այսօր ստանձնել եմ պատգամավորական մանդատը և միացել խորհրդարանական «Հայաստան» խմբակցությանը:

Հայաստանի և Արցախի համար այս ծանր ժամանակահատվածում քաջ գիտակցում եմ իմ անձնական և քաղաքական պատասխանատվության չափը:

Ուստի, այս կարգավիճակում ևս շարունակելու եմ գործել հավատարիմ իմ և իմ կուսակցության հանրահռչակած սկզբունքների` պատգամավորական կարգավիճակը և լիազորությունները ծառայեցնելով ի շահ Հայաստանի, Արցախի և համայն հայ ժողովրդի: