Խոշոր հրդեհ Գեղհովիտում. 61-ամյա տանտիրուհին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Խոշոր հրդեհ Գեղհովիտում. 61-ամյա տանտիրուհին այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 15-ին, ժամը 23:23-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գեղհովիտ գյուղի 1-ին փողոցի թիվ 12 տանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:35-ին, մարվել՝ 23:55-ին:

Այրվել են խոհանոցի կախովի առաստաղը (մոտ 9 քմ), լամինատե հատակը (մոտ 3 քմ), բազմոցը՝ մասամբ, ինչպես նաեւ մուտքի եւ խոհանոցի դռները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տան բնակիչ 61-ամյա Աստղիկ Ս.-ն տարբեր այրվածքներով հոսպիտալացվել է Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: