Իմանուիլ Կանտ․ Քաջություն ունեցիր՝ օգտվելու սեփա՛կան խելքից

Իմանուիլ Կանտ․ Քաջություն ունեցիր՝ օգտվելու սեփա՛կան խելքից

• Մահից ամենաքիչը վախենում են նրանք, ում կյանքն ամենամեծ արժեքն ունի:
• Մարդուն տվեք այն ամենը, ինչ նա ցանկանում է, եւ հենց այդ րոպեին նա կզգա, որ այդ ամենը դեռ ամենը չէ:
• Յուրաքանչյուր բնական գիտություն ամփոփում է այնքան ճշմարտություն, որքան նրա մեջ առկա է մաթեմատիկա:
• Մոտավորապես այսպես կարող էր Արարիչը դիմել մարդուն․ «Ես օժտեցի քեզ բարության հակումով: Քո գործն այն զարգացնելն է: Ուստի քո սեփական երջանկությունը եւ դժբախտությունը կախված են հենց քեզանից»։
• Մարդը կարող է մարդ դառնալ միայն դաստիարակության ճանապարհով: 
• Բարի դաստիարակությունը հենց այն է, ինչից ծագում է յուրաքանչյուր բարին այս աշխարհում:
• Իմաստունը կարող է կարծիքը փոխել, հիմարը` երբեք:
• Ճիշտ չէ երեխաներին մշտապես պարգեւատրել: Դրա պատճառով նրանք դառնում են եսասեր, ու այդտեղից էլ զարգանում է մտքի վաճառվող կերպը:
• Մի՛ ընդունիր այն բարեգործությունները, առանց որոնց դու կարող ես գործել:
• Երբ արդարությունը վերանում է, այլեւս ոչինչ չի մնում, ինչը կարող է մարդկանց կյանքին արժեք հաղորդել:
• Դեմքի ուրախ արտահայտությունն աստիճանաբար արտացոլվում է նաեւ ներաշխարհի վրա:
• Մարդկայնությունն այլ մարդկանց ճակատագրերին մասնակցելու ունակությունն է:
• Երջանկությունը ոչ թե գիտակցության, այլ երեւակայության իդեալն է:
• Պարտքն ուրիշի իրավունքի նկատմամբ հարգանքն է:
• Քաջություն ունեցիր՝ օգտվելու սեփական խելքից:
• Տղամարդու համար ավելի վիրավորական բան չկա, քան նրան հիմար անվանելը, իսկ կնոջ համար` ասելը, որ նա տգեղ է:
• Ինչքան շատ սովորություններ, այնքան քիչ ազատություն:
• Սերը դեպի կյանքը նշանակում է սեր դեպի ճշմարտությունը:
• Չար մարդը երջանիկ լինել չի կարող: Քանի որ մենակ մնալով` նա մենակ է մնում չարագործի հետ:
• Մարդը հազվադեպ է մտածում լույսի մեջ մթության մասին, երջանկության մեջ` դժբախտության, հաճույքի մեջ` տառապանքների մասին, եւ հակառակը` միշտ մտածում է մթության մեջ լույսի, դժբախտության մեջ` երջանկության, աղքատության մեջ` բարեկեցության մասին:
• Խելամիտ հարցեր առաջադրելն արդեն իսկ խելքի ու խորաթափանցության առկայության կարեւոր ու անհրաժեշտ նախանշան է:
• Միշտ մարդուն վերաբերվիր որպես նպատակի եւ ոչ երբեք` որպես միջոցի:
• Մարդն ազատ է, եթե նա պետք է ենթարկվի ոչ թե այլ մարդու, այլ` օրենքի:
• Միայն կրթվելու միջոցով մարդը կարող է մարդ դառնալ:
• Դոգմայի մահը իրականության ծնունդն է:
• Բարկության պահին վճռած պատիժները նպատակին չեն հասնում: Երեխաները դրանց նայում են որպես հետեւանքների, իսկ իրենք իրենց ընկալում են որպես իրենց պատժողի բարկության զոհերի:
• Եթե երեխային պատժեն վատ արարքի ու պարգեւատրեն բարի արարքի համար, ապա նա կսկսի բարություն անել հանուն օգուտի:
•  Նայելով ցեխաջրին՝ մեկն այդտեղ տեսնում է կեղտ, մյուսը` աստղերի արտացոլանք:
• Այն մարդկանց կյանքը, որ նվիրված է միայն հաճույքների` առանց գիտակցելու ու առանց բարոյականության, չունի ոչ մի արժեք:
• Գիտությունը համակարգված գիտելիքն է, իսկ իմաստնությունը` համակարգված կյանքը:
• Հրաշալի է այն ամենը, ինչը դուր է գալիս` անկախ իմաստից:
• Ծաղիկները բնության ազատ գեղեցկությունն են։
• Պոեզիան զգացմունքների խաղ է, որտեղ գիտակցությունը համակարգ է մտցնում:
• Մեր ճանաչողությունը սկսվում է ընկալումներից, վերածվում է հասկացողության, ավարտվում պատճառներով: Չկա ավելի կարեւոր բան, քան պատճառն է:
• Բնավորությունը գործելու ունակությունն է` համաձայն սկզբունքների:
• Բարոյականությունը դրված է բնավորության մեջ:
• Այն օրվանից ի վեր, երբ մարդն արտաբերում է «ես», նա ամենուր, որտեղ պետք է, առաջ է հրում իր ինքնասիրահարված «ես»-ը, եւ նրա էգոիզմը սլանում է առաջ:
• Հրաշալին մի բան է, որը կախված է բացառապես ճաշակից:
• Դաստիարակությունն արվեստ է, որը պետք է կատարելագործվի սերունդների կողմից:
• Ամուսնական կյանքում զույգը պետք է ձեւավորի մի միասնական բարոյական անհատականություն:
• Ով վախվորած հետեւում է, որպեսզի կյանքը չկորցնի, նա երբեք չի կարող վայելել այն:

Թարգմանությունը` Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ