Ինչպես կարող էին աշակերտուհիները ամուսնացած լինել

Ինչպես կարող էին աշակերտուհիները ամուսնացած լինել

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան գրառմամբ կրկին անդրադարձել է վերջին շրջանում համացանցում շրջանառվող երեք անչափահասների հղիության վերաբերյալ լուրերին։

 Քանի որ տվյալ դեպքի հետ կապված հնչում են տարբեր մեկնաբանություններ Նելլի Դուրյանը պարզաբանում է, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն, անձը կարող է ամուսնանալ 17 տարեկանում եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: 

Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է: Տվյալ 3 դեպքերում էլ աղջիկների ամուսինները չափահաս անձինք են, իսկ ամուսնության համար եղել է աղջիկների ծնողների համաձայնությունը։
Հիշեցնենք, որ նախորդ գրառման մեջ ոստիկանության գնդապետը տեղեկացրել էր, որ երեք դպրոցական աղջիկները ամուսնացած են։