«Հրապարակ». Արցախում պատրաստվում են հետընտրական զարգացումների

«Հրապարակ». Արցախում պատրաստվում են հետընտրական զարգացումների

«Արցախում կորոնավիրուսի կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովը մենք ստեղծել ենք դեռեւս փետրվարի 18-ին. ստղեծվել է տեղեկատվական շտաբ. արդեն փետրվարի 26-ից Սյունիքի ուղղությամբ` Աղավնո անցակետից ջերմաչափումներ են կատարվում. աչալուրջ հսկվում է իրավիճակը բոլոր կառույցներում` ողջ Արցախով մեկ»,- ասաց արցախյան մեր աղբյուրը: Իսկ ի՞նչ կլինի ընտրությունների հետ՝ կհետաձգվե՞ն, թե՞ ամեն գնով կանցկացվեն. «Կարծիքները տարբեր են, քաղաքական կոնսենսուս կա այս պահին, որ դրանք կայանան։ Գործող իշխանություններից բացի, Արայիկ Հարությունյանը, Մասիս Մայիլյանը, ՀՅԴ-ն, Աշոտ Ղուլյանն են պնդում, որ կայանան։ ԱԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, պատգամավոր-նախագահի թեկնածու Ռուսլան Իսրայելյանը, թեկնածու Քրիստինե Բալայանը գտնում են, որ պետք է հետաձգվի։ Բացի նրանից, որ Արցախում մեծ միջոցառումներն արգելվել են, արձանագրենք, որ կորոնավիրուսի դեպք այս պահին չունենք։ Եւ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ վերջին երեք տարին գործող նախագահ Բակո Սահակյանի համար «անցումային» շրջան է եղել, այդ հետաձգումը կարող է քաղաքական ճգնաժամի հանգեցնել` վիրուսի տարածմանը զուգահեռ, բայց քննարկումները շարունակվում են»: Լրջագույն խոսակցություներ են գնում հետընտրական ցնցումների մասին, վրան են խփում արդեն. «Տեղեկությունները տարաբնույթ են՝ ունենք տեղելություններ, որ քաղաքական տրամադրությունները կարող են եւ ընտրություններից հետո չլիցքաթափվել, բայց վիրուսով պայմանավորված մեզ մոտ նաեւ ինքնամեկուսացման գործընթաց է ընթանում, եւ շատ բան կախված է վարակի զարգացումից»: