Բրազիլիային հաղթելը միշտ հաճելի է․ Մեսսի

Բրազիլիային հաղթելը միշտ հաճելի է․ Մեսսի

Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին մեկնաբանել է Բրազիլիայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակը։

«Այս դիմակայությունն ավելի շատ էմոցիաներ է խլում, քան այլ խաղերը։ Միշտ էլ հաճելի է հաղթել Բրազիլիային։

Երբ հաղթում ես, ավելի լավ ես աշխատում։ Մարզչի գաղափարներն այլ կերպ են իրականացվում խաղադաշտում, և դա լավ է ապագայի համար։ Թիմն իրեն հիանալի է զգում», -Մեսսիի խոսքը մեջբերում է Goal-ը։
Հիշեցնենք, որ Արգենտինան ընկերական հանդիպում է անցկացրել Բրազիլիայի հավաքականի հետ և հաղթել է 1-0 հաշվով։ Հանդիպման միակ գնդակը խփել է Լեո Մեսսին։