Անորոշությունները, որոնք թվում են անելանելի, կարելի է դիտարկել պատմական համատեքստում

Հարավային Կովկասը կարելի է դիտարկել որպես Եվրոպայի մաս՝ հիմնվելով դրա մտավոր, քաղաքական և պատմական ինքնագիտակցության վրա։ Այս կարծիքը հայտնել է Բուխարեստից նախկին դեսպան, Նոր ռազմավարությունների կենտրոնի փորձագետ Գեորգե Մագերուն՝ «Մոտալուտ փոթորիկ․ Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը գլոբալ աշխարհակարգի ճգնաժամի համատեքստում» միջազգային գիտաժողովի ժամանակ։
Մագերուն ընդգծեց, որ ներկայիս անորոշությունները, որոնք թվում են անելանելի, կարելի է դիտարկել պատմական համատեքստում։ Նրա խոսքով՝ սառը պատերազմի ավարտից հետո Հայաստանը, Ադրբեջանը ու Վրաստանը վերականգնեցին իրենց անկախությունը՝ սկսելով մոդեռնիզացիայի նոր փուլ, ինչպես նաև ԱՊՀ այլ երկրները, այդ թվում՝ Ուկրաինան։
Նախկին դեսպանի կարծիքով՝ Հարավային Կովկասը չի կարելի բաժանել այն աշխարհաքաղաքական համակարգից, որն ընդունված է անվանել Արևմուտք։
Կարծիքներ