Իրանցի այլախոհին դատապարտել են այաթոլլայի գրքերն արտագրելու

Իրանցի այլախոհին դատապարտել են այաթոլլայի գրքերն արտագրելու

Իրանում այլախոհին դատապարտել են Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի գրքերը արտագրելու։ Այս մասին հայտնում է The Telegraph պարբերականը։ «Իսրանի իսլամական հեղափխության մարտիկներ» ռեֆորմիստական կազմակերպության անդամ 74-ամյա Աբուլֆազըլ Գադիանին, այսպիսով պարտավորեցվել է արտագրել այաթոլլա Խամենեի գրքերը այն բանի համար, որ այաթոլլային անվանել է բռնապետ եւ կոչ արել զանգվածային բողոքի գործողություններով հեռացնել նրան իշխանությունից։ Նա նշել է, որ իրանցիները հեղափոխություն չեն արել, որպեսզի տեսնեն, թե ինչպես է Խամենեին կառավարում երկիրը որպես բռնակալ, արդեն երեսուն տարի։ Բացի արտագրությունից, նա նաեւ երեք տարի գտնվելու է անազատության մեջ։ Գադիանին, հիշեցնենք, որ նախկինում արդեն դատապարտված եղել է այաթոլլա Խամենեին խիստ քննադատության ենթարկելու համար։