Ռուսաստանը Ուկրաինային թողել է առանց նավթի 

Ռուսաստանը Ուկրաինային թողել է առանց նավթի 

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է նավթի արտահանումը Ուկրաինա։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։

Բացի նավթային էմբարգոյից, սահմանվում են նաեւ մի շարք այլ ապրանքատեսակների գծով սահմանափակումներ։ Բացի նավթից, արգելվում է նաեւ Ռուսաստանից Ուկրաինա արտահանել նավթամթերքներ, ածուխ, դիզվառելիք մեքենաշինական ապրանքներ, վերամշակված մետաղ  եւ այլն։

Ընդ որում, Մոսկվան հայտարարել է, որ այս էմբարգոն պատասխան քայլն է Կիեւի սահմանած համանման սահմանափակումների։